Հունվարի 30-ի երեկոյան ժամերից և 31-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում' բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին' մերկասառույց:

 

Հանրապետության տարածքում' հունվարի 31-ին, փետրվարի 3-ին շրջանների զգալի մասում, 1-ին առանձին շրջաններում, 2-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

 

Փետրվարի 4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 

Քամին հյուսիս-արևելյան' 5-10մ/վրկ, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում' 15-20մ/վրկ, բուք:

 

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին և փետրվարի 1-2-ին աստիճանաբար կնվազի՝ 10-15 աստիճանով:

 

Երևանում՝ հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 2-ին հնարավոր է տեղումներ, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: