Դեկտեմբերի 11-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Լճաշեն գյուղի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են Տ. Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34 MD 893 պետհամարանիշով ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: