Դեկտեմբերի 12-ին' ժամը 04.14-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ուղեձոր գյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի, ինչի հետևանքով արգելափակվել է 5 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 08.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: