Դեկտեմբերի 20-ին, ժամը 18.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտ «Վարադարձ» ռեստորանային համալիրի մոտակայքում «LEXUS» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն։

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «LEXUS» մակնիշի 80 VP 808 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 32-րդ կմ-ում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: