Հունվարի 8-ին, ժամը 03.39-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախում՝ երկաթգծի մոտ, <<Լադա>> մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ջրափոսում. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

 

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արարատի մարզի Նորաբաց գյուղի ջրանցքում:

 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել << Լադա 012>> մակնիշի 31CC066 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Ռուշանյան):