Մարտի 18-ին, ժամը 19:30-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ջրվեժ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. Դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Չարենցի փողոցից արգելափակումից դուրս են բերել «Toyota Prado» մակնիշի 03 SL 382 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Կ.) և «Subaru Forester» մակնիշի 35 SR 407 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Բ.) ավտոմեքենաները (8 ուղևոր):