Թուրքական մամուլը շատ օպերատիվ է արձագանքել Հայաստանում՝ Թուրքիայի արտգործնախարար Աhմեթ Դավութօղլուի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիային, և րոպեներ անց առաջատար հեռուստատեսություններն ու կայքերն անդրադարձել են դրան՝ «Դավութօղլուին Երևանում՝ սառը ցնցուղ» արտահայտությամբ։
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Խոսելով կազմակերպված ակցիայի մասին, նա ընդհանուր առմամբ դրական գնահատեց ակցիան՝ ասելով, որ Թուրքիայի վարած մերժողական քաղաքականության նկատմամբ պահանջատեր է մեր ամբողջ հասարակությունը, և մեր քաղաքական իշխանությունները պետք է հիմնվեն հենց հասարակական տրամադրությունների վրա:
«Կարծում եմ, որ եթե այդ ակցիաները մնան որոշակի քաղաքավարության սահմաններում, շատ ավելի լավ կլինեն»,- նշեց Ռ. Մելքոնյանը: Մանրամասները կարդացեք աղբյուր կայքում: