ՀՀ ՊՆ N զորամասում ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կա 2 ձերբակալված: Այս մասին Լուրեր.com-ին հայտնի դարձավ ՊՆ աղբյուրներից:
Երեկ ձերբակալվել էր զինծառայողներից մեկը' Աբովյանից զորակոչված 19-ամյա Շմավոն Կյուրեղյանը, իսկ այսօր արդեն ձերբակալվել է նաև զորամասից փախուստի դիմած մյուս կասկածյալը՝ 20-ամյա զինծառայող Պարույր Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ 10.12.2013թ.' ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին' ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: