Իտալիայի ոստիկանությունը դեկտեմբերի 13-ին ձերբակալել է սիցիլիական մաֆիայի բոսի' Մատեո Մեսինի Դենարոյի ընտանիքի անդամներին. գրում է Reuters-ը: Հետաքննությունը ենթադրում է, որ նրա քույրը, երկու եղբայրներն ու զարմիկը նրա հետ կապ էին պահպանում և օգնում էին նրան ղեկավարել Կոզա Նոստրա խմբավորումը:

 

Խոշորագույն մաֆիոզի ընտանիքի անդամները ձերբակալվել են Սիցիլիայի հարավում գտնվող Տրապանի քաղաքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակներում: Ընդհանուր առմամբ' ձերբակալվել է 30 մարդ: Առգրավվել է 5 մլն եվրո գումար:

 

Ձերբակալվածների դեմ մեղադրանք է ներկայացվել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված լինելու, դրամաշորթությամբ զբաղվելու համար: