Իտալիայի ոստիկանությունը հունիսի 5-ին ձերբակալել Է սիցիլիական մաֆիայի, այսպես կոչված «Կոզա նոստրա»-ի, 31 ներկայացուցիչների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է EFE գործակալությունը: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել սպանությունների, մարդկանց առեւանգումների, կաշառաշորթության եւ անօրինականորեն զենք պահելու հոդվածներով:

 

Հատուկ գործողությանը մասնակցել Է 500 ոստիկան, նշում Է գործակալությունը: Այն անցկացվել Է Բագերիա բնակավայրում, որն արդեն վաղուց իտալացի մաֆիոզների կողմից սիրված վայրերից մեկն Է:

 

Ձերբակալությունների այլ մանրամասներ, որոնք կատարվել են վերջին ժամանակներս սիցիլիական մաֆիայի դեմ առավել ընդգրկուն գործողության շրջանակներում, առայժմ չեն բացահայտվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: