Tert.am  Իսպանիայի հյուսիս-արևմուտքում՝ Պոնտեվերդա քաղաքի մոտակայքում, ոստիկանությունը ձերբակալել է «Դժոխքի հրեշտակներ» խոշորագույն մոտոցիկլավարների հանցախմբի 4 անդամի, հայտնում է Газета.Ru-ն՝ Associated Press-ին հղումով:

 

Հանցախմբի անդամներին մեղադրում են 500 կգ կոկաին տեսակի թմրանյութ ներկրելու համար, որը նրանք պատրաստվում էին իրացնել Իսպանիայում:

 

Բոլոր ձերբակալվածները Կանադայի քաղաքացիներ են: Նրանք թմրանյութը ներկրել են Կոլումբիայից, հայտնում է աղբյուրը:

 

«Դժոխքի հրեշտակները» աշխարհում ամենահայտնի մոտոցիկլավարների խումբ է, որին մի շարք երկրների իրավապահ մարմիններ մեղադրում են թմրանյութերի վաճառք իրականացնելու մեջ: