Միացյալ Թագավորության իրավապահ մարմիններն ընդհանուր առմամբ «Իսլամական պետության» ավելի քան 60 ենթադրյալ անդամի են ձերբակալել, ովքեր հայրենիք են վերադարձել: Այս մասին գրել է Daily Star-ը՝ հղում անելով Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնին:
Ձերբակալված իսլամիստներն անմիջական սպառնալիք են ներկայացրել այդ երկրի համար: Բացի այդ, Ֆելոնը խոստացել է, որ կալանավորները դատարանի առջև կկանգնեն:
ԻՊ-ն արգելված ահաբեկչական կազմակերպություն է և նրան անդամակցելը տասը տարի ժամկետով ազատազրկում է սահմանում: