News.am-ը տեղեկացնում է, որ երկու քաղաքացիների՝ բենզինի հորն ընկնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա նշեց, որ «Վարգոս» ԲԲԸ-ի աշխատակիցներ Մամիկոն Հմայակի Զաքարյանը եւ Արման Հայկարամի Մամիկոնյանը N զորամասի տարածքում գտնվող վառելիքի պահեստարանում ամբարներից մեկի վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14-55-ի սահմաններում, շնչահեղձ են եղել եւ մահացել' նաֆթամթերքի գազերով թունավորման ֆոնի վրա: «Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Վարգոս» ԲԲԸ-ի միջեւ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա՝ վերջինիս ուժերով:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 157 հոդ. 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- հայտնեց Մերի Սարգսյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում: