Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեկտեմբերի 12-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը' ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար:

 

Տ. Եղիա աբեղա Խաչատրյանի հարցը քննության է առել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գործող Կարգապահական հանձնախմբը և ներկայացել կարգալուծության:

 

Այսուհետ կարգալույծ հռչակված եկեղեցականը կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով' Արմեն Խաչատրյան: