ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Հեռագրում ասված է.

 

«Մեծարգո պարոն Սարգսյան,

 

Ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր' Ազատ Սարգսյանի մահվան մասին:

 

Ազատ Ավետիսի Սարգսյանը եղել է չափազանց աշխատասեր, համեստ ու պարկեշտ, բոլորի կողմից հարգված ու սիրված մի անձնավորություն: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

 

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին»: