Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ցավակցական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանի ընտանիքին:

 

«Խոր ցավով տեղեկացա մեծանուն դաշնակահար, դիրիժոր եւերգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան մասին:

 

Իր բազմաթիվ ստեղծագործություններով ու կատարումներով հայկական էստրադայի եւ ջազի լեգենդը գերել էր միլիոնավոր մարդկանց սրտերը, մեծապես նպաստել հայրենական մշակույթի ու երգարվեստի տարածմանն ու զարգացմանը: Արցախում կայացած նրա ջերմ հանդիպումների ու համերգ-երեկոների հուշերը դեռ երկար կմնան մեր հիշողության մեջ:

 

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Կոնստանտին Օրբելյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, նրա արվեստի բոլոր երկրպագուներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով»:

 

ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը վախճանվել է ապրիլի 25-ին, կյանքի 86-րդ տարում: