Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոսի ընտանիքին։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Հեռագրում ասված է.

«Ցավով տեղեկացա ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին։ Բարձր գնահատականի է արժանի մեծ գիտնականի, ազնիվ մտավորականի և ազգային-հասարակական գործչի գործունեությունը։

Սերգեյ Համբարձումյանի թե՛ գիտական, թե՛ մանկավարժական, թե՛ հասարակական աշխատանքը, որ տևել է տասնամյակներ, եղել է արդյունավետ և արգասաբեր։

Հեղինակավոր գիտնականն ու գիտական կազմակերպիչն արժանիորեն վայելում է իր գործընկերների, ուսանողների և ողջ գիտական հանրության սերն ու հարգանքը։

Իմ ցավակցությունն եմ հայտնում ականավոր գիտնականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»։