Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեծ հայրենասեր ու բարերար Ջերարդ Գաֆեսճյանի մահվան մասին:
Հայրենիքին ու հարազատ ժողովրդին մշտապես աջակցելու, Հայաստանի եւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ըստ ամենայնի օժանդակելու, աշխարհասփյուռ հայության միջեւ կապերը շարունակաբար ամրապնդելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերը հայրենասիրության լավագույն դրսեւորում են եւ ընդօրինակման առարկա:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ջերարդ Գաֆեսճյանի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին, մաղթում ոգու կորով»: