Դեկտեմբերի 16-ին, ժամը 10.00-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 18 շենքի մոտ իրար են բախվել «Կիա Ռիո», «Միցուբիշի Պաջեռո» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Կիա Ռիո»-ն բախվել է վերգետնյա անցումի պատնեշին:
Պատահարի հետևանքով «Կիա Ռիո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 23.00-ին, Երևանի Խանջյան և Չայկովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա Ֆաբիա» և «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Շկոդա Ֆաբիա»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 13.30-ին, թիվ 73 երթուղու «ԳԱԶել-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Այվազովսկու փողոցում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին նստած տեղից ընկել է հատակին, ստացել մարմնական վնասվածքներ և բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին, «Վաուխհալլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը դեկտեմբերի 16-ին, ժամը 12.40-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 00.30-ին, «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյանի պողոտայում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: