Հունվարի 16-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Հունվարի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևանի Աթենքի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց իրար են բախվել «Բիայդի» մակնիշի տաքսի, «ՎԱԶ-2107» և «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Սամանդ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Հունվարի 16-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի փողոցում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Հունվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 1 հասցեի մոտ բախվել է ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Հունվարի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Սիատ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: