Հուլիսի 17-ին' ժամը 19.30-ին, Երևանի Գ. Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 1939 թ. ծնված Տանյա Ա.-ն և հայտնել, որ Նանսենի փողոցի թիվ 12 շենքի բակում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս' վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն:

 

***

Հուլիսի 17-ին' ժամը 15.20-ին, Մխչյան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2102» և «Օլդսմոբիլ բռավադա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ առաջին ավտոմեքենայի վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Հուլիսի 17-ին' ժամը 20.10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 19/Գ շենքի դիմաց «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2003 թ. ծնված Նանե Մ.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: