Դեկտեմբերի 23-ին, ժամը 09.00-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ալեք Մանուկյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկի և Հովսեփյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 14.50-ին, Նոր Գեղի-Արգել ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի 6-րդ կմ-ին' Բաղանիս գյուղի սկզբնամասում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: