Հունվարի 28-ին' ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 43 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ:

 

Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն:

 

***


Հունվարի 28-ին' ժամը 01.30-ի սահմաններում, Երևանի Կիևյան փողոցի թիվ 30 շենքի դիմաց իրար են բախվել «Կիա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:

 

«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն:

 

***


Հունվարի 28-ին' ժամը 20.40-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել կնոջ և տղամարդու' պատճառելով մարմնական վնասվածքներ, որոնք շտապօգնության խմբի կողմից տեղափոխվել են հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն:

 

***


Հունվարի 28-ին' ժամը 20.20-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճամփեզրի քարին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն:

 

***


Հունվարի 28-ին' ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Միկոյան փողոցի թիվ 17/1 հասցեի դիմաց բախվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ողևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն:

 

***


Հունվարի 27-ին' ժամը 23.00-ի սահմաններում, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենաներ:

 

«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն:

 

***


Հունվարի 28-ին' ժամը 19.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն:

 

***

 

Հունվարի 28-ին' ժամը 19.10-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: