Փետրվարի 5-ին, ժամը 11.30-ին, Երևանի Ազատության պողոտայի և Ն. Զարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:

«Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն:

 

 

***

 


Փետրվարի 5-ին, ժամը 04.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

 

***

 


Փետրվարի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գետարգել-Ձորաղբյուր ճանապարհին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:

Վարորդները և «Օպել»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

 

***

 


Փետրվարի 5-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Իջևանի Մետաղագործների փողոցում «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի:

 

«ՎԱԶ 2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: