Դեկտեմբերի 4-ին, ժամը 21.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 10 շենքի մոտ բախվել է «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի' վրաերթի ենթարկելով վարորդին:
«Դեու Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12.10-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան-Պրիմերա» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով ավտոմեքենաների սրահում գտնվող 5 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 15/Ա հասցեի մոտ բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: