Ինչպես հայտնում է itarr-tass-ը, Պուտինն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասել է, որ փոխել է իր վերաբերմունքը Վրաստանի կառավարության նկատմամբ, հատկապես' իշխանափոխությունից հետո. մինչ այդ Ռուսաստանի նախագահի վերաբերմունքը վրաց ժողովրդի նկատմամբ եղել է բավականին բարյացակամ:
Նախագահը նշել է, որ Ռուսաստանը չի կարող հաշվի չառնել 2008-ի պատերազմից հետո տիրող իրականությունը: Բայց Վլադիմիր Պուտինը չի բացառել նաև, որ Ռուսաստանը, հնարավոր է, մոտ ապագայում մշակի Վրաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ վիզային ռեժիմ է մտցրել 2000 թվականի դեկտեմբերից: Իսկ 2008-ին երկու երկրների միջև դադարեցվել են դիվանագիտական հարաբերությունները, որի պատճառով Վրաստանի քաղաքացիները ՌԴ վիզա են ստանում Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը:
Միաժամանակ, Վրաստանը 2012-ի փետրվարի 29-ին միակողմանիորեն հանել է վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար: