Վրաստանի ներքին գործերի նախարար, վարչապետի թեկնածու Իրաքլի Գարիբաշվիլին հերքել է ԶԼՄ-ներում տարածված լուրերն այն մասին, թե վարչապետ դառնալուց հետո ձևավորվող նոր կաբինետում չեն ընդգրկվի Բիձինա Իվանիշվիլիի կառավարության մի քանի նախարարներ:

 

Համաձայն Վրաստանի սահմանադրության՝ գործող կառավարությունը իր լիազորությունները վայր կդնի նոր նախագահի երդմնակալության օրը՝ նոյեմբերի 17-ին, որից հետո նոր նախագահ Մարգվելաշվիլին 7 օրվա ընթացքում Գարբիաշվիլիին պետք է ներկայացնի նոր վարչապետի պաշտոնում: Գարիբաշվիլին կձևավորի նոր կառավարություն և կներկայացնի խորհրդարանի հաստատմանը:

 

Վարչապետը հայտարարել է նաև, որ նոր կառավարության կազմում էական փոփոխություններ չեն սպասվում: Հայտնի կդառնա միայն, թե ով է զբաղեցնելու ներքին գործերի նախարարի պաշտոնը: