Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ամփոփելով Անկարա կատարած աշխատանքային այցի արդյունքները, օգոստոսի 29-ին հայտարարել է, որ ծրագրում է պաշտոնական այցով ժամանել Թուրքիա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Ղարիբաշվիլին նախօրյակին գտնվում էր Անկարայում, որտեղ ներկա Է եղել Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնակալման արարողությանը:

 

«Ես կարճատեւ զրույց ունեցա պարոն Էրդողանի հետ եւ պլանավորում եմ պաշտոնական այցով մեկնել Թուրքիա: Մենք նաեւ ցանկանում ենք նրան հրավիրել Վրաստան: Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն Է, հետեւաբար, մեզ շատ սերտ համագործակցություն Է հարկավոր բոլոր ուղղություններով: Իմ այցը դրա հաստատումը կլինի»,- լրագրողներին ասել Է Ղարիբաշվիլին:

 

Կառավարության ղեկավարը չի ճշտել Թուրքիա իր ուղեւորության հնարավոր ամսաթիվն ու դրա տեւողությունը: