Վրաստանի ԱԳ նախարարությունն սկսել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Կիեւ պաշտոնական այցի նախապատրաստումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին հայտնել Է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն: Այցի ամսաթիվը դիվանագիտական կապուղիներով կճտվի Ուկրաինայի նախարա րների կաբինետի ձեւավորումից հետո:

 

«Դա կլինի բարձր մակարդակի այց եւ, համապատասխանաբար, մենք պետք Է պատրաստ լինենք խոսել բոլոր հարցերի շուրջ: Մենք սպասում ենք Ուկրաինայում նախարարների կաբինետի ձեւավորմանը եւ դրանից հետո կկարողանանք որոշել այցի ամսաթիվը»,-ասել Է Կերեսելիձեն:

 

Նա նշել Է, որ «այցը կլինի ներկայացուցչական, դրան կմասնակցեն նաեւ այլ նախարարներ»: ԱԳ նախարարության ներկայացուցիչն ընդգծել Է, որ այցը կհաստատի Վրաստանի աջակցությունն Ուկրաինայի ժողովրդին եւ կնպաստի անվտանգության ամրապնդմանն ու երկու երկրների համագործակցության զարգացմանը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: