Դեկտեմբերի 26-ին դեպի Ադրբեջան պաշտոնական այց կիրականացնի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին. այս մասին հայտնում է interfax.az-ը:

 

Պաշտոնական այցը նախատեսում է ինչպես երկկողմ և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ քննարկումներ, այնպես էլ' միջազգային հարցեր:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանում էր Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին, ով հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։