Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ դեկտեմբերի 20-ից 24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, ջինջառ (եղյամ): Արևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 1-5 մետրի:

 

Համաձայն ուսումնասիրությունների՝ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կբարձրանա' 2-3 աստիճանով: Եվ միայն բացառություն կկազմի Արարատյան դաշտը, որտեղ օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի:

 

Դեկտեմբերի 20-ից 24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ: