ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ոչ պաշտոնական նիստ է անցկացրել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հիշատակին. հայտնում է itarr-tass-ը:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան կի Մուկը կոչ է արել ամբողջ աշխարհին ոգեշնչվել Նելսոն Մանդելայի նպատակասլացությամբ, մարդու իրավունքների պաշտպանության համար մեծ նվիրվածությամբ, ազատություն և հաշտություն սերմանելու նպատակներով:

 

ՄԱԿ-ի վարչական ղեկավարը նշել է, որ ՀԱՀ առաջնորդի ժառանգությունը կապրի հավերժ: