Դեկտեմբերի 19-ին' ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկանները Գրիգոր Լուսավորիչ և Պարոնյան փողոցների հատման գետնանցումում նկատել են 5 անձանց, որոնք կոտրելով չգործող խանութի երկաթյա ճաղերը' մտել են ներս և փորձել գողանալ երկաթյա կոնստրուկցիաները:

 

1961 թ. ծնված Արա Ս.-ն, 1964 թ. ծնված Սամվել Պ.-ն, 1962 թ. ծնված Արմեն Մ.-ն, 1976 թ. ծնված Արմեն Ու.-ն և 1962 թ. ծնված Էդուարդ Գ.-ն բերման են ենթարկել բաժին:

 

Կատարվում է նախաքննություն: