Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, SHAMSHYAN.com-ին է դիմել «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր 27-ամյա Գևորգ Մկրտչյանի մայրը' Եվա Մկրտչյանը:

 

Ե. Մկրտչյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր որդին արդեն 4 օր է գտնվում է պաշտոնական հացադուլի մեջ, ով 2010 -ին դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով' 5 տարի ազատազրկման: Մինչ այդ նրա որդին եղել է կարգապահ կալանավոր, իսկ հայրը մահացել է այս տարվա օգոստոսի 15-ին և որպես կարգապահ կալանավոր նրան թույլատրել են մասնակցել հոր թաղման արարողությանը:

 

Հացադուլի պատճառը այն է, որ դեկտեմբերի 18-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկից վաղաժամ ազատման են ներկայացվել 5 կալանավոր, այդ թվում Գ. Մկրտչյանը: Սակայն քրեակատարողական հիմնարկում դռնփակ դատական նիստի ժամանակ դատավորը բավարարում է 4 կալանավորների վաղաժամ ազատումը, իսկ իրեն' Գևորգին մերժում է: Ի նշան բողոքի Գ. Մկրտչյանը հայտարարում է հացադուլ, ինչի համար էլ կալանավայրի ղեկավարությունն ը նրան տեղափոխում է մենախուց:

 

Հացադուլավորի մայրը խնդրում և պահանջում է Արդարդատությունից և պատկան մարմիններից, որպեսզի որդու գործը վերանայվի, քանի որ նա ունի առողջական խնդիրներ, ունի լուրջ գանգատներ երիկամներից, լյարդից ու մայրը վստահ է որ տղան չի դիմանա այդ ցավերին ու հնարավոր է հատուցի կյանքով:

 

Մեզ հետ զրույցում տիկին Եվան ասաց, թե ով պետք է պատասխան իր որդու կյանքի համար, եթե նրան մի բան պատահի: Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 27-ին, ըստ Ե. Մկրտչյանի' ընտանիքը հույս ունի, որ կվերականգնվի արդարությունը: 

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: