Փետրվարի 12-ին ցմահ ազատազրկման դատապարտված 39-ամյա Արամ Հարությունի Խաչիկյանը հացադուլ է հայտարարել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ Ա. Խաչիկյանը դիմում է այդ ծայրահեղ քայլին, քանի որ որ վստահ է՝ դատավճիռը ոչ օբյեկտիվ էր, և խնդրում է պատկան մարմիններին վերանայել իր նկատմամբ հարուցված քրգործն ու դատավճիռը։
Ցմահ բանտարկյալը դատապարտվել է Երևանի Աթոյան փողոցում 2006 թվականին սպանություն կատարելու կասկածանքով, դատարանը ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացրել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։