«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ 45 ցմահ դատապարտյալներ հացադուլ էին հայտարարել: Նրանց պահանջն այն էր, որ օրենքի վաղաժամկետ ազատման դրույթը իրենց վրա էլ տարածվի:

 

Օրեր առաջ հացադուլ հայտարարած դատապարտյալներին էր այցելել նաև Արդարադատության նախարարը: Իր հերթին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն տեղեկացրել էր, որ դատապարտյալների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

Այսօր արդեն, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը: