Եգիպտոսի Վերաքննիչ դատարանը հաստատել է երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ կայացրած դատավճիռը, որով նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել Կատարի օգտին լրտեսության մեղադրանքով: Այս մասին հայտնում է «Ալ-Ահրամ» պարբերականը:
Հաղորդվում է, որ դատարանը չի բավարարել մեղադրյալի բողոքարկումը և ցմահ ազատազրկման վճիռ է կայացրել, որը Եգիպտոսում հավասար է 25 տարվա:
Կատարի օգտին լրտեսության գործով մեղադրյալ է 11 մարդ: