Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ամանորին ընդառաջ, գյուղատնտեսական մթերքների շուկաների կամակերպման և գործարկման շրջանակում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների շուկանները, դեկտմբերի 29-ը ներառյալ, գործելու են ամեն օր:

 

Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի հետ շրջել և ծանոթացել է շուկայի պայմաններին: Զրուցելով գյուղմթերք վաճառողների, նաև գնորդների հետ՝ Դավիթ Օհանյանը քաղաքապետի անունից վստահեցրել է, որ նոր վայրերում շուկաների տեղակայման հետ կապված առաջարկներ լինելու պարագայում կառանձնացվեն նոր այլ տարածքներ:

 

«Ծրագիրն իրականացվում է արդեն մի քանի տարի, և վստահաբար կարելի է ասել, որ հաջողված է: Այն շահավետ է ինչպես երևանցիների, այնպես էլ գյուղացիների համար, քանի որ ապրանք արտադրողներն իրենք են վաճառում արտադրանքը, ուստի՝ գները գոյանում են սակարկություններով: Գներն այստեղ համեմատաբար մատչելի են: Երևանի քաղաքապետարանը լիազորությունների շրջանակում անելու է հնարավորը, որ ապահովի ծրագրի շարունակականությունը: Եթե լինեն այլ առաջարկներ և նոր պահանջարկ գյուղմթերքի նման շուկաներ կազմակերպելու համար, ապա կհատկացվեն այլ տարածքներ ևս»,-նշել է Դավիթ Օհանյանը, հավելելով, որ իր ամանորյա տոնական գնումների մի մասը ևս առաջիկայում պատրաստվում է կատարել հենց գյուղմթերքի տանավաճառներից:

 

Գնորդներն ու գյուղմթերք արտադրողներն իրենց գոհունակությունն են հայտնել՝ ընդգծելով պայմանների հարմարավետությունն ու գների սակարկելիության հնարավորությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն