Դեկտեմբերի 24-ին, ժամը 04.05-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Զ. Սարկավագի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի առաջին հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.37-ին, մարվել՝ 05.03-ին:
Լ. Ս. պատկանող տան առաջին հարկի սենյակներից մեկում այրվել են հնամաշ իրեր՝ 25 քմ:
Հրդեհի հետևանքով 1975 թ. ծնված Լ. Ս. ստացել է ձեռքի թեթև այրվածքներ և հոսպիտալացվել ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն ՓԲԸ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Ժամը 07.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել վերը նշված հասցեում գտնվող տան 2-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների' էլ. լարերի կարճ միացման հետևանքով ծխում է փայտյա առաստաղը: Հրշեջ-փրկարարներն իրականացնում են քանդման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: