Ինչպես հայտնում է novayagazeta.ru-ն՝ այսօր Դամասկոսում Սիրիայի նավթարդյունաբերության նախարարություն «Սոյուզնեֆտեգազ» ընկերության հետ շելֆի հետախուզման մասին պայմանագիր է ստորագրելու, ըստ որի՝ թույլատրում է իր տարածքային ջրերում նավթ և գազ որոնել:

 

Տեղական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի նավթարդյունաբերության նախարար Սուլեյման Ալ-Աբբասին, տեղեկացրել են, որ Սիրիայի կառավարությունը հավանության է արժանացրել նախարարության և «Սոյուզնեֆտեգազի» միջև 5 ամիս տևած բանակցությունների արդյունքները և ծրագրվում է պայմանագիր ստորագրել՝ նավթի հետախուզման մասին: