Հայաստանի ազգային հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարող էր վերադառնալ Ղազախստան, սակայն հրաժարվել է: Sports.kz-ի փոխանցմամբ' հայազգի ֆուտբոլիստը հրավեր է ստացել ղազախական «Կայրաթից» և նախատեսում էր մեկնել Ղազախստան, սակայն առաջարկ է ստացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկից:
Ըստ ղազախական աղբյուրի' նախատեսվում է, որ հունիսի 8-ին Գևորգ Ղազարյանը պայմանագիր կկնքի: Ակումբի անունը դեռևս չի հրապարակվում:
Ղազարյանը նախորդ տարի վարձավճարով հանդես էր գալիս Կարագանդայի «Շախտյորում», սակայն այս տարվա հունվարից վերադարձավ Դոնեցկի «Մետալուրգ», որին էլ պատկանում էր ֆուտբոլիստի տրանսֆերը: