Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը օրենքով սահմանված կարգով առգրավել է Գրիգոր Լուսավորիչ եւ Իտալիայի փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկի արձանագրած կադրերը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, քննիչի գործողությունները կապված են դեկտեմբերի 24-ին, նշված հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով, ինչի հետեւանքով 4 հոգի, որոնց մեջ էր Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Արձանագրված կադրերով հստակ երեւում է, որ վթարի մեղավորը եղելէ տաքսի ավտոմեքենայի վարորդը, որի մեջ էլ եղել է Շ. Պետրոսյանը: Վարորդը ճանապարհը փորձել է անցնել կարմիր լույսի տակով:
Նշենք, որ նախօրեին Գրիգոր Լուսավորիչ եւ Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ, բախվել էին Renault եւ Toyota մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով 4 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ: Renault մակնիշի տաքսի մեքենան վարել է Երեւանի բնակիչ, 58-ամյա Արամ Հովհաննիսյանը, իսկ ավտոմեքենան հաշվառված է «Սասլայն Տռաս» ՍՊԸ-ի հաշվեկշռում ու օգտագործվում է՝ որպես տաքսի, եւ ուղեւոր՝ Երեւան քաղաքի Կորյունի փողոցի բնակիչ, 46-ամյա ճանաչված երգիչ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Հիվանդանոց էին տեղափոխվել նաեւ Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 38-ամյա Էդուարդ Տոնոյանը, ով աշխատում է «Էմ-Էյջ-Փի-Քոնսալթինգ» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ, Toyota-ի ուղեւորներ, նույն ՍՊԸ-ի հաշվապահներ, 28-ամյա Անուշ Կարապետյանը եւ 33-ամյա Աննա Տոնոյանը:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: