Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են ВАЗ 21010 մակնիշի 34 DL 894 համարանիշի և Авиа մակնիշի 67 OS 912 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Авиа-ի վարորդը ըստ նախնական տեղեկությունների հանկարծամահ է եղել' վթարի հարվածի վայրից մոտ 200 մետր մեքենայով իջնելով դեպի մաքսային կոմիտեի պահեստների մոտ:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակցիները՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Շարունակությունը' այստեղ: