Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր առավոտյան այցելել է Տոկիոյի կենտրոնում գտնվող «Յասուկունի» տաճար: Այս մասին հայտնում է Gazzeta.ru-ն' հղում անելով Reuters-ին:

 

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, վարչապետի այցը տաճար, կանխատեսում է մեծ դժգոհություններ Ճապոնիայի հարևան երկրներում:

 

«Ճապոնիայի վարչապետի այս գործունեությունը բացարձակապես անընդունելի է չինացի ժողովրդի համար: Ճապոնիան պետք է հաշվի առներ իր կատարած յուրաքանչյուր քայլը և դրանից բխող հետևանքները»,-հայտնել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:

 

Հիշեցնենք, որ «Յասուկունի» տաճարն ասիական երկրներում ասոցացվում է ճապոնական ռազմամոլության հետ: Այստեղ են համատեղված տարբեր պատերազմներում Ճապոնիայի համար զոհված ավելի քան 2.5 մլն զինվորների հուշատախտակներ: