Կառավարության այսօրվա նիստում կայացրած որոշման համաձայն' Հանրային հեռուստատեսությամբ կարգելվի գովազդի ցուցադրումը' բացառությամբ սոցիալական գովազդի ցուցադրումը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերության ծախսերը կատարվում են պետբյուջեից, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հանրային հեռուստաընկերությունները գովազդ չեն ցուցադրում:
Օրենքի փոփոխությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: