Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում Ռիխտերի սանդղակով 4.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է Fars News կայքը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 4։14-ին։

 

Թեհրանի երկրաֆիզիկայի համալսարանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 8 կմ խորությամբ։

 

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։