Երգչուհի Շուշան Պետրոսյանի առողջական վիճակը լավ է, նա դեռ «Նաիրի» բժշկական կենտրոնում է, սակայն այսօր դուրս կգրվի: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: «Երգչուհին ինքն է ցանկություն հայտնել դուրս գրվել»-, ասաց Գնունին և հավելեց, որ տան պայմաններում նա կշարունակի դեղորայք ընդունել:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին՝ Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota և 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի ավտոմեքենաները: Հովանեսյանի վարած տաքսի ծառայության ավտոմեքենայի ուղևոր է եղել է երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով վթարի հետևանքով ստացել է գանգուղեղի փակ վնասվածք: