32-ամյա Գագիկ Պ.-ն մեղադրվում է «Մամա-Միա» սրճարանի մոտ մարդկանց եւ ավտոմեքենաների ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մեջ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 32-ամյա Գագիկ Պ.-ն, Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գործող «Մամա Միա» սրճարանի մոտ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մոտ 5 րոպե տեւողությամբ բարձրաձայն տվել է անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ, խանգարել ավտոմեքենաների երթեւեկությունը, իր մոտ գտնվող եւ իր անվամբ հաշվառված՝ որպես զենք օգտագործվող «Բերետտ» տեսակի թիվ 12մ 37552 օդամղիչ ատրճանակից կատարել Է անկանոն կրակոցներ մարդկանց եւ ավտոմեքենաների ուղղությամբ: Այնուհետեւ նա կրակել է Կորյուն Թ.-ին պատկանող «Տոյոտա Ռավ-4» մակնիշի 21 ՕՏ 021 համարանիշի ավտոմեքենայի վրա՝ պատճառելով 90.000 ՀՀ դրամի գույքային վնաս, իր այդ գործողություններով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը եւ «Մամա Միա» սրճարանի բնականոն աշխատանքը:
Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը , որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-7 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 28-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: