Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր' ժամը 08.21-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 1-ին ժամը 13.00-ին թունավորան նախանշաններով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել Ղազարավան գյուղի բնակիչ՝ 1960թ. ծնված Վ. Խ.-ն:
Ըստ ԱԻՆ կայքի' բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նույն օրը' ժամը 19.20-ին, տեղեկատվություն է ստացվել, որ 17.45-ին թունավորման նախանշաններով Վանաձորի ԲԿ է տեղափոխվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 44 տան բնակիչ՝ 1993թ. ծնված Դ. Մ.-ն:
Բժիշկները տուժածի առողաջկան վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հունվարի 1-ին, ժամը 08.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 08.00-ին թունավորման նախանշաններով Վանաձորի թիվ 1 ԲԿ է տեղափոխվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի թիվ 10 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ 2000թ. ծնված Դ.Չ.-ն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: