Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 32 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 39-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը: Բացահայտվել է գողության 12, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2, խարդախության 13, յուրացման 3, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպք:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք: